Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 471 դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 7564: Այս մասին, ինչպես հայտնում է «Ալիք մեդիան»՝ տեղեկացնում է Կառավարության ստեղծած stopcov.ge կայքը:
Մեկ օրում ապաքինվել է 278 մարդ, առողջացածների ընդհանուր թիվը կազմել է 3992: Կարանտինային ռեժիմում է 5392, հատուկ վերահսկողության ներքո՝ 836 մարդ:
Կորոնավիրուսից երկրում 48 մահ է արձանագրվել: