Այսօր Երուսաղեմում ամենուր Հայաստանին աջակցող պաստառներ են փակցված՝ Ֆեյսբուքի իր էջում գրել է բլոգեր Ալեքսանդր Լապշինը:
«Ուզում եմ ընդգծել, որ շատ դեպքերում պաստառները տեղադրում են ոչ թե հայերը, այլ Հայաստանին համակրող հրեաները: Իսրայելական սոցիալական ցանցերի շատ խմբերում մարդիկ դիմում են և հարցնում, թե որտեղից գնեն հայկական դրոշ, որպեսզի կախեն իրենց պատշգամբներից:
Կրկնում եմ՝ սա ոչ թե հայերն են գրում, այլ հրեա իսրայելցիները: Սա պատասխանն է այն կարծիքի, թե իբր բոլոր իսրայելացիները դեմ են Հայաստանին և օգնում են թուրքերին և Ալիևին»: Գրառման վերջում բլոգերը հավելել է՝ Իսրայելի պաշտպանության նախարարությունն այժմ հսկայական ճնշման տակ է՝ դադարեցնել զենքի մատակարարումը Բաքվին: