Ադրբեջանում շատերը հրաժարվում են հավատալ, որ իրենց ղեկավարությունը ահաբեկիչներ է տեղակայել Արցախի դեմ կռվելու համար, գրում են, որ դրա կարիքը Ադրբեջանը չուներ, դա կեղծ տեղեկատվություն է՝ հայտարարել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Տեղակատվությունը փաստական ապացույցներ ունի, ավելին՝ Ադրբեջանում պատկերացում չունեն, որ ահաբեկիչների առկայությունը իրենց երկրի համար կործանարար հետևանքներ է ունենալու, չեն հավատում, որ իրենց ղեկավարությունը կարող էր այդքան անխոհեմ լինել նման քայլի գնալու և Թուրքիայի թակարդը ընկնելու առումով»,- գրել է պատգամավորը՝ ընդգծելով, որ հաղթելու ենք։
«Իսկ դուք դառնալու եք խաղալիք ձեր ահաբեկիչ վարձկանների և Թուրքիայի ձեռքին ու դեռ երկար ուշքի չեք գալու, ուստի լավ կանեք րոպե առաջ կանգնեցնեք ձեր անհավասարակշիռ բռնապետին, որը կործանելու է բոլորիդ»,- ընդգծել է Հայրապետյանը։