ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որը ներկայացնում ենք ստորև.
«Սիրելի՛ հայրենակիցներ, եթե ձեր կողքին հանգամանքների բերումով արցախցի դպրոցահասակ երեխաներ կան, հիշեք, որ նրանք կարող են գնալ այստեղ իրենց բնակության վայրին ամենամոտ դպրոցը, առանց մտածելու փաստաթղթերի մասին։
Խրախուսեք նրանց դպրոց գնալը, որովհետև էդպիսով կկարողանան ոչ միայն շարունակել իրենց կրթությունը, որ շատ կարևոր է, այլ նաև շփվել իրենց հասակակիցների հետ, ընկերանալ, հոգեբանական աջակցություն ստանալ, ամրապնդել էն կապերը, որորնք վերադարձից հետո էլ լավ ընկերներ կդարձնեն ՀՀ տարբեր համայնքների և Արցախի երեխաներին»: