ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունը հայտնել է, որ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունն անհապաղ այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:
Հայաստանի խորհրդարանի խոսնակը առանձնազրույց է ունեցել Արցախի Հանրապետության իր գործընկերոջ՝ Արթուր Թովմասյանի հետ, ապա հանդիպումը շարունակվել է ընդլայնված կազմով:
Հանդիպման ընթացքում երկու հայկական պետությունների պատգամավորները տեղեկատվություն են փոխանակել թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված ռազմական, քաղաքական և դիվանագիտական ոլորտներում ներկայիս իրավիճակի մասին:
Ներկաներն ընդգծել են, որ միասնական են դիմակայելու հակառակորդին մինչև հաղթանակ: