ՄԱԿ-ի Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով նախկին անկախ փորձագետ, ամերիկացի իրավաբան և պատմաբան Ալֆրեդ դե Զայասը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի վարքագծին ու ասել, որ Ալիևը պետք է կանգնի Միջազգային քրեական դատարանի առաջ:
«Միջազգային քրեական դատարանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ պետք է մեղադրանք առաջադրի՝ ագրեսիայի հանցագործություն իրականացնելու 6-րդ հոդվածով»,- Twitter-ի իր էջում գրել է Ալֆրեդ դե Զայասը: