ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանն անդրադարձել է երեկ և այսօր Մարտակերտում լրագրողներին տեղափոխող տրանսպորտային միջոցների թիրախավորման դեպքերին:
«Լուրջ կասկածներ ունեմ, որ Ադրբեջանի կողմից լրագրողների նման թիրախավորումները նպատակ ունեն թույլ չտալ լրագրողներին և մանավանդ՝ միջազգային լրագրողներին լուսաբանել Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունները»,- ասաց նա։
Ըստ Բեգլարյանի՝ Մարտակերտում լրագրողներին տեղափոխող ավտոբուսի թիրախավորման այսօրվա դեպքի հետևանքով ևս արձանագրվել են որոշ վնասներ, սակայն, բարեբախտաբար, մարդկային տուժածներ չկան։ «Սա երեկվա նմանատիպ հարձակման շարունակությունն է»,- ընդգծեց նա:
Բեգլարյանի կարծիքով՝ քաղաքացիական բնակչության ահաբեկումը ևս միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է։