ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար, Եվրոպական և եվրասիական հարաբերությունների բյուրոյի ղեկավար, դեսպան Ֆիլիպ Ռիքերը կայցելի Թուրքիա, որի ժամանակ կքննարկվի Կովկասում և Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնում են Միացյալ Նահանգների պետքարտուղարության կայքում:
Նշվում է, որ Ռիքերը հոկտեմբերի 3-5-ը կայցելի Ստամբուլ և Անկարա: