Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը բուժման նպատակով այսօր տեղափոխվել է ռազմական հիվանդանոց այն բանից հետո, երբ նրա մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը:
Թրամփի թեստի դրական արդյունքների մասին տեղեկությունից 17 ժամ անց նա Սպիտակ տնից ուղղաթիռով տեղափոխվել է Մերիլենդի ռազմական բժշկական կենտրոն: ԱՄՆ նախագահը դիմակով է եղել և չի շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
«Կարծում եմ, ինձ հետ ամեն ինչ լավ կլինի»,-Twitter-ի իր միկրոբլոգում տեսաուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: