Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երևանին ու Բաքվին ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների վերսկսման նոր մեթոդ է առաջարկել: Այս մասին հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:
Ֆրանսիայի ղեկավարը նշել է, որ հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ նրանց հետ քննարկելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Էմանուել Մակրոնն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ է արել վերականգնել հրադադարի ռեժիմն ու հակամարտության կարգավորմանը միտված բանակցությունները:
Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար ուժեղացրել է իր միջնորդական ջանքերը: