Ֆրանսիայի իշխանություններն իրենց քաղաքացիներին խորհուրդ չեն տալիս ներկայումս այցելել Հայաստան՝ երկրի տարածքում հրետակոծությունների պատճառով: Այս մասին հայտնում են Ֆրանսիայի արտգործնախարարությունից:
«Այս իրադարձությունների ֆոնին հարկ է սահմանափակել այցերը դեպի Հայաստան, բացառությամբ՝ անհետաձգելի պատճառների: Իսկ երկրի ներսում ճանապարհորդությունները հասցնել նվազագույնի»,- ասվում է Ֆրանսիայի արտգործնախարարության հայտարարության մեջ: