Մարտունիում Ադրբեջանի ռմբակոծությունից երեկ վիրավորված Ֆրանսիացի լրագրողները տեղափոխվել են Երևան. այժմ նրանք Էրեբունի բուժկենտրոնում են: Լրագրողներին դիմավորել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը:
«Լուրերի» թղթակիցն այս պահին Էրեբունի բժշկական կենտրոնում է. նա հայտնում է, որ մոտ մեկ ժամից ֆրանսիացի լրագրողներին կտեղափոխեն Ֆրանսիա:
Հիշեցնենք՝ երեկ Արցախի բժիշկները վիրահատվել են լրագրողներին: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
«Լուրեր»-ը զրուցել է նրանց հետ, զրույցը կներկայացնենք ավելի ուշ: