Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննում է Հայաստանին ինտերնետ մատակարարող մալուխների վնասման գործը՝ ասված է երկրի ՆԳՆ հայտարարության մեջ։ Գերատեսչության տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Դմանիսիի շրջանի Օրոզմանի գյուղում սեպտեմբերի 30-ին՝ գրել է «Առավոտ» թերթը։
Անհայտ անձինք փոս են փորել և վնասել օպտիկական մալուխները, որոնք Եվրոպայից Ասիա ինտերնետ են մատակարարում Փոթի-Թբիլիսի-Բոլնիսի-Դմանիսի-Հայաստան ճանապարհով։
Լարերի վնասման ևս մեկ դեպք գրանցվել էր սեպտեմբերի 28-ին Մառնեուլի շրջանի Սադախլո գյուղում։ Այնտեղ անհայտ անձինք նույնպես վնասել էին Հայաստան մտնող մալուխը։