ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են, որ ռազմական դրության պայմաններում 117 հեռախոսահամարով գործում է տեղեկատվական թեժ գիծը, որին կարող են զանգահարել բոլոր հարցերով՝ բացառությամբ Պաշտպանության նախարարությանն առնչվող հարցերի։
«Միասնական հեռախոսաhամարին կարող եք զանգել նաև սոցիալական աջակցություն առաջարկելու և ստանալու նպատակով: Միևնույն ժամանակ հիշեցնենք, որ ստեղծված իրավիճակում սոցիալական աջակցության ցանկացած առաջարկների կամ կարիքի դեպքում կարող եք գրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական էջին»,- ասված է հաղորդագրության մեջ: