Մոտ երեք տասնյակ օրենսդիրներ են միացել ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ առաջադրված Արցախյան թեմայով նոր օրինագծին։
1165 համարի փաստաթուղթը դատապարտում է ադրբեջանական հարձակումը` շեշտելով, որ այն հաջորդեց Իլհամ Ալիևի աճող հակահայ հռետորաբանությանն ու ապակայունացնող գործողություններին։
Նշելով Ստեփանակերտին հարվածելու և զգալի թվով արցախցիների մահվան մասին՝ փաստաթուղթը նաև հիշեցնում է վերջերս տեղի ունեցած թուրք-ադրբեջանական համատեղ զորախաղի մասին։
Շեշտելով, որ «Վաշինգտոն Փոստը», «Գարդիանը» և այլ աղբյուրներ հաղորդել են, որ Թուրքիան զինյալներ է հավաքագրել Սիրիայում՝ սեպտեմբերի 29-ին ապահովել նրանց փվխադրումն Ադրբեջան, ինչպես նաև ընդգծելով թուրքական օդուժի կողմից հայկական օդանավը խոցելու մասին` փաստաթուղթը սահմանում է. «Դատապարտվում են Ադրբեջանի շարունակական ագրեսիվ գործողություններն Արցախի դեմ և վերջինիս կողմից հրադադարի խախտոմը։
Դատապարտվում է Թուրքիայի մասնակցությունը և Ռեջեփ Էրդողանի ղեկավարման պայմաններում հակամարտության սրացումը»։
Օրինագիծը սատարելով հրադադարի վերահաստատմանը` նաև աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին։