Հոկտեմբերի 2-ին ՀՀ արտգործնախարար Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոյի հետ։
Նախարար Մնացականյանը զրուցակցին է ներկայացրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրադրությունը, որն ուղեկցվում է Ադրբեջանի կողմից ծանր հրետանու և օդուժի կիրառմամբ Հայաստանի և Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածների դիտավորյալ թիրախավորմամբ:
Նախարար Մնացականյանը խիստ մտահոգություն է հայտնել մարտական գործողություններում Թուրքիայի և վերջինիս կողմից հովանավորվող օտարերկրյա զինյալ ահաբեկիչների անմիջական ներգրավման առնչությամբ։
Երկուստեք ընդգծվել է մարտական գործողությունների անհապաղ դադարեցմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։