Հոկտեմբերի 2-ին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը ժամանել է Մոսկվա:
Մոսկվայում նախատեսվում է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի աշխատանքային հանդիպումը Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ, երկու պետությունների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Ալեքսեյ Օվերչուկի հետ՝ երկկողմ տնտեսական օրակարգի և Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության հարցերի քննարկման նպատակով: