097- 777 270. եթե այս համարից զանգ եք ստանում, մի՛ պատասխանեք: ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին ու զգուշացնում՝ «Ղարաղաղ Տելեկոմի» այս հեռախոսահամարն անհայտ ճանապարահով հայտնվել է Ադրբեջանի հատուկ ծառայության ձեռքում։ Զանգում են, խուճապ առաջացնում, նաև կեղծ ձայնային հաղորդագրություն տարածում Արցախում իրավիճակի, գաղտնի քարտեզներ անհետանալու, զոհերի ու մարդկանց փախուստի մասին։ Հաղորդագրություններն էլ, ի դեպ, ոչ գրագետ հայերենով են, ԱԱԾ-ի անունից ներկայացողների հետ զանգելու խնդրանքները անտեսեք՝ կրկին շեշտում են իրավապահ մարմնից։
Անծանոթ զանգերի ծուղակն ընկնելուց զատ՝ այս օրերին ոչ պակաս վտանգավոր է նաևւ բջջային կապով խոսելը, ինֆորմացիա փոխանակելը սահմանի, անվտանգության կամ նմանատիպ այլ թեմաների մասին։ Մեդափորձագետներն արդեն օրեր շարունակ հորդորում են, հիշեցնում՝ կարևոր տեղեկությունները հեռախոսով չքննարկել՝ թուրքական տարածքից հնարավոր է գաղտնալսվի։ Քիչ թե շատ անվտանգ է Վոթզապ, Տելեգրամ, Սիգնալ, թեկուզ Ֆեյսբուքի մեսենջերի զանգը։ Բայց տեղեկատվական անվտանգության մասնագետները սա էլ չեն խրախուսում։
Խաղաղ բնակչության կյանքը չվտանգելու համար էլ Պաշտպանության նախարարությունը կոչ է անում չնկարել ու սոցիալական կայքերում չտարածել մնալ հրետակոծության հետևանքով ընկած արկերի տեղանքի լուսանկարներն ու տեսանյութերը։ Ֆեյսբուքում, Ինստագրամում ու Յութուբում արագ տարածվող նկարները ուղղորդում են հակառակորդի կրակը։
Խուճապ տարածելու նպատակով տարբեր սոցցանցերում ադրբեջանցիները ստեղծել են նաև կեղծ լրատվական էջեր։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից զգուշացնում են՝ ինչ-որ պահից այդ էջերը սկսելու են խուճապ տարածել, հորդորում են՝ հետևել միայն այն լրատվականներին, որոնք նոր չեն, կամ հետևել եք մինչև ռազմական գործողությունները։