Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր հայտարարել է, որ հաջորդաբար հեռախոսազրույցներ է անցկացրել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ՝ Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ և առաջարկել է Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցությունները վերսկսելու նոր մեթոդ:
Մակրոնը, Ռոյթերզի փոխանցմամբ՝ ասել է, որ աշխատանքը կսկսվի ուրբաթ երեկոյից, քանի որ Ֆրանսիան ակտիվացրել է միջնորդի իր ջանքերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ:
Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է հրադադարի մասին իր կոչը: