Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ հոկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-ին, Հայաստանի և Սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կկատարվի զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բոլոր հայորդիներին՝ իրենց առանձնական աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը»,- ասված է Մայր Աթոռի տարածած հայտարարության մեջ։