Իսպանացի սենատոր Վիսենց Վիդալն իր խորին վրդովմունքն է հայտնել Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի «վայրի ագրեսիայի» կապակցությամբ՝ հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:
«Ադրբեջանի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակումները հայ խաղաղ բնակիչների դեմ և ադրբեջանական շարքերում Թուրքիայի տարածքով Սիրիայից և Լիբիայից ժամանած ջիհադական վարձկանների ներգրավվածությունը հստակ ցույց են տալիս, որ թշնամիներով շրջապատված ժողովրդավարական Հայաստանն աջակցության կարիք ունի»,- նշել է Վիդալը: