ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այցելել է Արցախ:
Նախարարն Արցախ կատարած այցի շրջանակում ԱՀ ԿԳՄ նախարար Լ․ Ղարախանյանի ուղեկցությամբ այցելել է Շուշիի ու Ստեփանակերտի մի շարք ապաստարաններ, հանդիպել երեխաների հետ:
Նախարարի նախաձեռնությամբ և նախարարության ենթակա տարբեր ՊՈԱԿ-ների աջակցությամբ երեխաները նվեր են ստացել Հայաստանից տարված պատկերազարդ գրքեր ու հետաքրքիր խաղեր:
Գործընկերները քննարկել են երեխաների կրթական գործընթացը կազմակերպելու հարցերը։
«Թիկունքը ամուր է նաև կրթությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։