Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող լուսանկարները, որոնցում ներկայացված է ՊԲ-ի զորամասերից մեկից իբր առգրավված մարտական դրոշը, ակնհայտ ապատեղեկատվություն է և փնթի բեմադրության արդյունք՝ տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից:
«Նշված զորամասի մարտական դրոշը գտնվում է մարտական գործողությունների շրջանում՝ հուսալի պահպանության ներքո և անձնակազմին մղում է նոր սխրանքների»,- հայտնում են ՊԲ-ից: