«Հայփոստի» ԱՄՆ-ի մասնաճյուղի, Hayastan All Armenian Fund «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Կալիֆոռնիայի հայ համայնքի ջանքերով երկու օրվա մեջ «Հայփոստի» ԱՄՆ-ի մասնաճյուղի պահեստում հավաքվել է առաջնագծի համար նախատեսված 20 տոննա ծանրոց, որից 14 տոննան կուղարկվի արդեն այսօր երեկոյան:
«Որպես փոստային կապի ազգային օպերատոր՝ խոստանում ենք. ամբողջը տեղ ենք հասցնելու:
Բոլորս հանուն հաղթանակի»,- հայտնում են «Հայփոստից»: