Եվրամիությունը չի ընդունել Թուրքիայի դեմ պատժամիջոցները Արևելյան Միջերկրական ծովում իր գործողությունների համար: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Մենք որոշեցինք քաղաքական երկխոսությանը հնարավորություն ընձեռել` ելնելով ընդհանուր շահերից: Մյուս կողմից, մենք հավատարմություն ենք հայտնել մեր արժեքներին և լիակատար համերաշխություն Հունաստանին և Կիպրոսին»,- ասել է նա:
Նշվում է նաև, որ Բրյուսելը պատրաստ է ցանկացած պահի պատժամիջոցներ կիրառել Անկարայի նկատմամբ, եթե այն չդադարեցնի «Կիպրոսի դեմ միակողմանի սադրանքները»:
«Ռոյթերսն» էլ հայտնում է, որ Թուրքիան Հունաստանին առաջարկել է «խաղաղություն հաստատել» և կարգավորել հակամարտությունը Արևելյան Միջերկրական ծովում ծովային հորատման իրավունքի շուրջ:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան բաց է երկխոսության համար, միաժամանակ չի բացառել, որ Աթենքը կանխամտածված փորձում է սադրել թուրքական կողմին: