ԵՄ գագաթնաժողովի մասնակիցներն անընդունելի են համարել մարդկային կորուստները և Լեռնային Ղարաբաղում հակամարտության հետևանքները խաղաղ բնակչության համար: Բրյուսելը կոչ է արել Բաքվին և Երևանին անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և սկսել բանակցություններ՝ ասված է հոկտեմբերի 2-ին հրապարակված հայտարարության մեջ, գրում է DW-ն:
Ադրբեջանը և Հայաստանը պետք է բանակցություններ սկսեն առանց նախապայմանների՝ կարծում են գագաթնաժողովի մասնակիցները: Բրյուսելն անընդունելի է համարել նաև արտաքին միջամտությունն իրավիճակին: Իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որը հայտարարել էր, թե ջիհադական խմբավորումների զինյալները Թուրքիայի տարածքով Սիրիայից ներթափանցում են տարածաշրջան, Անկարային կոչ է արել պարզաբանել իրավիճակը:
Մինչ այժմ հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ գտնելուն ուղղված բանակցային գործընթացը միջնորդում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որի մեջ մտնում են Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան: Համանախագահներն են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը ինքնահռչակ ԼեռնայինՂարաբաղի Հանրապետությունը չի համարում հակամարտության կողմ և հրաժարվում է բանակցել դրա հետ: