Արցախի Հանրապետության համար ընդհանուր հանգանակված գումարն այս պահին գերազանցում է 19 մլն դոլարը՝ տեղեկացրել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:
«Այս օրերին մեր բազմաթիվ հայրենակիցներ մեծ ծավալով օգնություն են ցուցաբերում Արցախին, այդ օգնությունը, ինչպես գիտեք, և՛ ֆինանսական բնույթի է, և՛ իրային: Այս պահի դրությամբ հավաքված գումարը գերազանցում է 19 մլն դոլարը և աճի միտում ունի»,- հայտարարել է նա ասուլիսի ժամանակ: