ԱՄՆ նախագահն ու նրա կինը կորոնավիրուսի թեստի դրական արդյունք են ստացել: «Մենք անմիջապես կհետևենք կարանտինին և բուժմանը: Մենք սա միասին կհաղթահարենք»:- գրել է Թրամփը Թվիթերում:
Ավելի վաղ նա ասել էր, որ ինքնամեկուսացել է, երբ իր ամենամոտ խորհրդականներից մեկի՝ Հոուփ Հիքսի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա ուղեկցում էր նախագահին սեպտեմբերի 29-ի բանավեճում և Մինեսոտայի հանրահավաքում` սեպտեմբերի 30-ին՝ հայտնում է Reuters-ը:
Դոնալդ Թրամփը, այնուամենայնիվ, հրաժարվել է իր լիազորությունները փոխանցել փոխնախագահ Մայք Փենսին: 74-ամյա նախագահի անձնական բժիշկ Շոն Քոնլին ասել է, որ պետության ղեկավարն իրեն լավ է զգում և կշարունակի կատարել իր պարտականությունները՝ առանց ընդհատման: