Ժնևում հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանի աշխատանքային հանդիպումը՝ հայտնում է РИА Новости-ն:
Միջուկային զենքի չտարածման և զենքի վերահսկման, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում համագործակցության բարելավման հարցերի հետ քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Կողմերը ֆիքսել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում դիրքորոշումները համընկնում են, և հաստատել են շատ արագ խաղաղ քաղաքական- դիվանագիտական գործընթաց սկսելու անհրաժեշտությունը` խնդրի լուծման ուղիներ գտնելու համար: