Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։45-ի սահմաններում, հրթիռակոծության է ենթարկվել Ստեփանակերտ քաղաքը, մասնավորապես, մասամբ վնասվել է ԱԻ ՊԾ վարչական տարածքը, վիրավորվել են ԱԻ ՊԾ 8 ծառայողներ, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտի բժշկական կենտրոն։
Ըստ նախնական տվյալների՝ փրկարարների կյանքին վտանգ չի սպառնում։
Մամուլում շրջանառվող տեղեկատվությունը, թե զոհվել է ԱԻ ՊԾ 10 ծառայող, իրականությանը չի համապատասխանում։