ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քիչ առաջ տարածած հայտարարությամբ կոչ են արել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության միջազգային պարտավորությունները:
Համանախագահները խստորեն դատապարտել են շարունակվող բռնությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքում շփման գծից հեռու գտնվող օբյեկտների դեմ: Նրանք անհանգստություն են հայտնել քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թվի ավելացման վերաբերյալ հաղորդումների կապակցությամբ:
«Քաղաքացիական անձանց վրա հարձակումները կամ սպառնալիքներն անթույլատրելի են ցանկացած պարագայում»,-հայտարարել են համանախագահները:
Միաժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են արել լիովին պահպանել քաղաքացիական բնակչության պաշտպանության իջազգային պարտավորությունները։ Հայտարարության մեջ ընդգծված է, որ բռնության էսկալացիային արտաքին կողմերի մասնակցությունը խարխլում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերը։
Վկայակոչելով համանախագահ երկրների նախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությունը, համանախագահներն իրեն հերթին կրկին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, վերսկսել առարկայական բանակցություններն առանց նախապայմանների:
Համանախագահները նաև կոչ են արել անհապաղ հումանիտար հրադադարի հասնել, որպեսզի հնարավոր լինի ապահովել զոհված զինծառայողների աճյունների վերադարձը ԵԱՀԿ և ԿԽՄԿ հետ համատեղ: