ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մանրամասներ է ներկայացրել Արցախում այսօր ընթացած մարտերից: Նրա խոսքով՝ մարտերը շարունակվել են նույն ուղղություններով:
«Հակառակորդը բազմիցս փորձել է մարտավարությունը փոխելով՝ զինված հարձակում իրականացնել, մեր զինված ուժերը հերոսաբար հետ են մղում բոլոր գրոհները՝ փոքր թե մեծ՝ հակառակորդին պատճառելով և՛ զրահատեխնիկայի, և՛ կենդանի ուժի, և՛ հրետանային միջոցների կորուստ։ Այս պահի դրությամբ հակառակորդն ունի 540 սպանված, ավելի քան 700 վիրավոր ունի, կորցրել է մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասը օդում չեն խոցվել, երեք ուղղաթիռ և 6 ԱԹՍ»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ երեք օր է՝ Ադրբեջանը որդեգրել է քաղաքացիական բնակչությանն ու օբյեկտները թիրախավորել մեծ տրամաչափի զենքերից։
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանի երկայնքով իրավիճակն այս պահի դրությամբ համեմատաբար հանգիստ է։