Ուկրանիայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հերքել է Ուկրաինայի իշխող կուսակցության պատգամավորներից մեկի հայտարարությունը, թե իրենց երկիրը ռազմական օգնություն է ցուցաբերելու Ադրբեջանին:
«Ուկրաինան ադրբեջանա-հայկական հակամարտության կողմերից ոչ մեկին ռազմական օգնություն չի ցուցաբերելու: Իսկ, ահա, բժշկական օգնություն՝ դեղահաբեր չափից դուրս շատ ֆանտազիա անող պատգամավորների համար, արժեր փնտրել»,- Թվիթերի իր էջում գրել է Արսեն Ավակովը: