Թուրքիայի նախագահ Էրդողանի կայսերական նկրտումները սահմաններ չունեն՝ Սիրիա, Լիբիա, Կովկաս, հերթը հասել է Երուսաղեմին: Թուրքիայի խորհրդարանում երկար ելույթի ընթացքում Էրդողանը հայտարարել է, թե «Երուսաղեմը պատկանում է Թուրքիային»՝ նկատի ունենալով Օսմանյան կայսրության վերահսկողությունը հնագույն քաղաքի վրա վերջին ժամանակաշրջանի մեծ մասի ընթացքում՝ գրում է The Times of Israel-ը:
«Այս քաղաքում, որը մենք արցունքներն աչքներիս ստիպված լքեցինք Առաջին աշխարհամարտի տարիներին, դեռ կարող եք գտնել օսմանյան դիմադրության հետքեր: Այնպես որ, Երուսաղեմը մեր քաղաքն է»,- ասել է պետության ղեկավարը:
Երուսաղեմն Օսմանյան կայսրության տիրապետության տակ է եղել 1516-1917 թվականներին: Պարբերականը հիշեցնում է, որ արդի Թուրքիայի Հանրապետությունը՝ նրա իրավահաջորդ պետությունը, վաղուց ընդգծել է սուրբ քաղաքի հետ իր ամուր կապը՝ պարբերաբար դատապարտելով Իսրայելի կողմից իրեն «հրեականացնելու» ենթադրյալ փորձերը, ինչպես նաև ԱՄՆ կողմից 2017-ի դեկտեմբերին Երուսաղեմը որպես Իսրայելի պետության մայրաքաղաք ճանաչելը: