Ֆրանսիան Թուրքիային մեղադրել է սիրիացի վարձկաններին ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով Լեռնային Ղարաբաղ ուղարկելու համար: Այս մասին տեղեկացնում է The Chronicale Herald պարբերականը:
Ֆրանսիան նաև նշել է, որ շարունակում է Ռուսաստանի հետ աշխատել՝ հրադարար հաստատելու համար:
Էմանուել Մակրոնն ու Վլադիմիր Պուտինը համակարծիք են, որ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում անհրաժեշտ է միասնական ջանքեր գործադրել հրադադար հաստատելու համար:
Պարբերականն ընդգծում է, որ Թուրքիան հերքում է սիրիացի վարձկանների՝ հակամարտության գոտի ուղարկումը: Այս կապակցությամբ իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանն ու Ֆրանսիան: