ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել, որում կարևորել է կրթական գործընթացը:
«Սիրելի՛ տավուշցիներ, մեր պետության համար այս պատասխանատու և կարևոր պահին մենք բոլորս պետք է մեր տեղում շարունակենք լավագույնս կատարել մեր աշխատանքը: Տավուշի մարզի սահմանամերձ դպրոցներն այժմ ուսուցումը շարունակում են հեռավար եղանակով:
Խնդրում եմ՝ կրթական պրոցեսին մոտենալ ամենայն պատասխանատվությամբ` բացառելով անգամ մեկ դասաժամի չեղարկում: Միայն կրթության միջոցով մենք կկարողանանք կառուցել հզոր և անպարտելի երկիր, որի համար այս պահին մեր հերոսները կռվում են սահմանին: Այնպես որ, լինենք մեր բանակի ու պետության կողքին` սա մեր կարևորագույն պարտքն ու պարտականությունն է»,- գրել է նա: