Արցախի Մարտունի քաղաքի ռմբակոծության ժամանակ վիրավորում է ստացել նաև 24news.am կայքի լրագրող Սևակ Վարդումյանը:
«Լուրերի» հետ զրույցում նա պատմեց, որ պայթյունի պահին գտնվել է շենքի ներսում: «Ես հիշում եմ արկի մի քանի պայթյուն՝ երեք կամ չորս: Գտել եմ սենյակ, դատարկ էր, թաքնվել եմ, առաջիկա րոպեներին չեմ զգացել, որ վիրավորվել եմ, շարունակել եմ մասնագիտական գործունեությունս իրականացնել: Այն պահին, երբ պատրաստվում էինք գնալ թաքստոց, մեջքիս տաքություն զգացի, հասկացա, որ արյուն է»,- ասաց նա: Սևակին ցուցաբերել են բուժօգնություն, նրա ինքնազգացողությունը լավ է:
Վարդումյանի խոսքով՝ իրենց հետ են եղել նաև ֆրանսիացի լրագրողները, որոնք, սակայն, պայթյունի պահին եղել են դրսում և, հավանաբար, այդ պատճառով է, որ ավելի ծանր վնասվածքներ են ստացել: