Սիրիացի վարձականներն ընդդիմության գրոհայիններ են, թե գումար աշխատող սիրիացի փախստականներ՝ դեռևս պարզ չէ, սակայն մեկ բան հստակ է, որ սիրիացի վարձկանները կազմում են Թուրքիայի արտաքին քաղաքականության հավակնությունների անքակտելի մասը՝ փոխանցում է Deutsche Welle պարբերականը:
Պարբերականն ընդգծում է, որ վարձկանները ծառայում են Թուրքիայի շահերին, քանի որ օգնում են Էրդողանի արտաքին քաղաքական նպատակներն ամրապնդել առանց ազգային ակտիվների, օրինակ՝ Թուրքիայի զինված ուժերի մոբիլիզացման։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ռազմական ուժով ապահովելու հարցում սիրիացի վարձկաններն արդյունավետ միջոց են, որոնց նա հետագայում կարող է դեն նետել, երբ սպառեն իրենց արդյունավետությունը։ Ապագայում այդ վարձկանները Թուրքիային թույլ կտան շարունակել իր աշխարհառազմավարական դիրքավորումը՝ առանց ներքին հարվածի ենթարկվելու»,- հայտնել է Վաշինգտոնից անկախ հետազոտող Նոահ Էյջիլին: