Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 37 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, սպանության սպառնալիքի՝ 5, խարդախության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու ու փաստաթղթի կեղծիքի՝ 2-ական, սպանության փորձի, անձի առևանգման, անձնական ունեցվածքի գողության, շորթման, ավտոմեքենա փախցնելու, խուլիգանության, ծեծի և բռնություն գործադրելու հրապարակային կոչերի, բռնությունը հրապարակային արդարացնելու կամ քարոզելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 1 անհետ կորած, 1 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: