ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարություն նախապատրաստելու մասին՝ գրում է ТАСС գործակալությունը:
Պեսկովը հայտնել է նաև, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում վերջին իրադարձությունները: Մասնակիցներն իրենց անհանգստությունն են հայտնել շարունակական ռազմական գործողությունների վերաբերյալ: