ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն անդրադարձավ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում և շրջակա գյուղերում իրականացրած փաստահավաք աշխատանքներին։
«Ժամը 18։00-ի սահմաններում ադրբեջանական կողմի ԱԹՍ-ների հայտնվելու պատճառով ստիպված եղանք դադարեցնել փաստահավաք աշխատանքները։
Այդ միջադեպը ևս ապայցույցն է նրա, որ թիրախավորվում են քաղաքացիական բնակավայրերը։ Այս փաստահավաք աշխատանքների արդյունքները ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի հարցմամբ ես տրամադրելու եմ իրենց, նաև ուղարկելու ենք մեր համապատասխան մարմիններին»,- նշեց Թաթոյանը՝ հավելելով, որ առանձին խախտում է նաև այս՝ կորոնավիրուսային ժամանակաշրջանում բախում հրահրելը։
Հրետակոծության տակ են եղել գյուղերն իրենց բնակելի տներով նաև Սոթք գյուղի դպրոցը՝ նշեց Թաթոյանը։ Նա ասաց, որ մեկ այլ խախտում է նաև վարձկանների ներգրավումը մարտական գործողություններին, և հիշեցրեց, որ ՄԱԿ-ի բանաձևը այսպիսի գործողությունները համարում է հանցավոր և դատապարտում է։
«Այդ բանաձևով նման վարքագիծը համարվում է ուղիղ սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին»,- նշեց ՀՀ ՄԻՊ-ը։