Մարտունիում հրետակոծության հետևանքով վիրավորվել է նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը, նա նույնպես տեղափոխվել է հոսպիտալ: Փաստորեն, Մարտունիում թիրախավորվել է լրագրողական խումբը: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: