Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ շարունակելու է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը ռուս և ամերիկացի ղեկավարների հետ՝ փոխանցում է РИА Новости-ն:
«ԱՄՆ-ի ու Ռուսաստանի Դաշնության նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել ենք փոխանակել տեղեկատվություն, որը կունենանք այս իրավիճակի վերաբերյալ»,- հայտնել է Մակրոնը ԵՄ բրյուսելյան գագաթնաժողովի ժամանակ: