ՌԴ արգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին զարգացումներին: Նա մասնավորապես հայտնել է, որ Ռուսաստանի իշխանությունները խիստ մտահոգված են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում սեպտեմբերի 27-ին լարվածության սրացմամբ, որի հետևանքով լուրջ ավերածություններ կան թե՛ ռազմական և թե՛ քաղաքացիական ենթակառուցվածքների շրջանում:
«Երկու կողմում էլ կան զոհեր, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Մենք կոչ ենք անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել, դադարեցնել արյունահեղությունները: Ցավակցում ենք զոհերի ու վիրավորների հարազատներին»,- ասել է Զախարովան:
Զախարովան նշել է, որ ՌԴ-ը բոլորովին անտարբեր չի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություներին: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար այլընտրանք չկա»,- հայտնել է ՌԴ արգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովայի հավաստմամբ՝ խնդիրը պետք է լուծվի բացառապես քաղաքական ու դիվանագիտական հարթակում: Ռուսաստանն առաջին իսկ պահից կոչ է արել դադարեցնել կրակն ու նստել խաղաղ բանակցությունների սեղանի շուրջ: Ռուսաստանը անարդյունավետ ու անպատասխանատու է համարում այս հակամարտության մեջ երրորդ կողմի ցանկացած միջամտությունը, ինչը կարող է սադրել հետագա էսկալացիան: