ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հայազգի անդամ Աննա Էշուն Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունները քննադատող հայտարարություն է արել:
«Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի անառարկելի ագրեսիան չեն հանդուրժի ո՛չ Միացյալ Նահանգները և ո՛չ էլ միջազգային հանրությունը: Թուրքիայի ներգրավվածության ու ռազմական գործողություններում Ադրբեջանին ուղիղ աջակցության մասին հայտարարությունները հավասարապես մտահոգիչ են և անընդունելի: Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի Արցախի վրա բոլոր հարձակումները, իսկ Թրամփի վարչակազմը պետք է արագ աշխատի աճող լարվածությունը թուլացնելու ուղղությամբ: Ես նաև կոչ եմ անում Կոնգրեսին ու վարչակազմին անհապաղ դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը»,- ասել է կոնգրեսականը: