Թբիլիսահայությունն այսօր ակցիա է իրականացրել, որի ընթացքում բազմաթիվ մեր հայրենակիցներ քայլերթով նախ շարժվել են Mtavari archi հեռուստաընկերության մոտ և իրենց բողոքի ձայնը հնչեցրել արցախյան ռազմական գործողությունների վերաբերյալ հեռուստաալիքի միակողմանի՝ ընդգծված պրոադրբեջանական և ոչ պրոֆեսիոնալ գործունեության դեմ։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ այնուհետև թբիլիսահայերը հավաքվել են Վրաստանում ՀՀ դեսպանության առջև և իրենց զորակցությունը հայտնել Մայր Հայրենիքին ու մարտի դաշտում հերոսաբար մարտնչող հայ զինվորին։
Հավաքի մասնակիցների հետ հանդիպել է նաև դեսպան Ռուբեն Սադոյանը և նշել, որ հայի միասնականությունը և ոգին անկոտրում են, որի ապացույցն է նաև աջակցության այս հավաքը։