Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր տիկնոջ՝ Քրիստինե Հարությունյանի հետ պաշտպանության բանակի զինվորական հոսպիտալում այցելել է վիրավոր զինծառայողներին:
«Այսօր տիկնոջս՝ Քրիստինեի հետ ՊԲ զինվորական հոսպիտալում այցելել ենք սեպտեմբի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:
Հպարտանում եմ նրանց անկոտրում կամքով և անմնացորդ նվիրումով:
Պատիվ ունեմ»,- հայտնել է Արայիկ Հարությունյանը: