Արցախի պաշտպանության բանակի տեղեկատվության բաժնի պետի պաշտոնակատար Սուրեն Սարումյանն ասուլիսի ընթացքում հայտնեց, որ հաշվի են առնում և պատրաստ են իրադարձությունների զարգացման բոլոր սցենարներին:
Սարումյանն անդրադարձավ երեկ տարածված ապատեղեկատվությանը, թե իբր հակառակորդը շրջափակել է Մարտակերտ քաղաքը:
«Այդ լուրը, իհարկե, բացարձակ ապատեղեկատվություն է, այդ ուղղությամբ հակառակորդին նույնիսկ մեկ սանտիմետր առաջ գնալ չի հաջողվել, անզոր չարությունից սկսում է ռմբահարել ռազմական նշանակություն չունեցող թիրախները, այդ թվում՝ Մարտակերտը, ու կան, ցավոք, զոհեր խաղաղ բնակչության շրջանում»,-ասաց Սարումյանը: