Արցախի տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորների դիակների զննության արդյունքում գրեթե բոլորի գրպաններում հայտնաբերվել են ներարկիչներ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:
«Դա խոսում է այն մասին, որ Ադրբեջանն իր զինվորներին պատերազմի է ուղարկում արդեն թմրեցված վիճակում, ինչը ռազմական հանցագործություն է»,- ասաց Պողոսյանը: