«Ադրբեջանը, մեծ հաշվով, դարձել է Թուրքիայի սպասավորը։ Թուրքիան իր ծավալվելու քաղաքականության համար սպառում է Ադրբեջանի մարդկային, ռազմական ու ֆինանսական ռեսուրսները։ Ադրբեջանն ինքնիշխանությունը կորցրած երկիր է։
Ադրբեջանը, մյուս կողմից, փաստացի բացել է իր երկիրն ահաբեկիչների և վարձկանների համար՝ կրկնապատկելով իրենցից եկող վտանգը՝ թե՛ իրենց երկրի, թե՛ իրենց քաղաքացիների և թե՛ ողջ տարածաշրջանի համար»,- ասված է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գրառման մեջ։